Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.02.2026 | 22:00
Ամենակալ, ամենամեծ Աստված,
ընդունիր առավոտյան այս աղոթքները և բանավոր պաշտամունքը Քո անապական և երկնային խորանների մեջ։
Ծագեցրու մեզ վրա Քո արդարության և իմաստության լույսը, դարձրու մեզ լույսի և ցերեկվա որդիներ, որպեսզի այսօր երկյուղածությամբ վարենք մեր կյանքը և առանց գայթակղության ավարտենք։
Քանզի Դու ես մեր օգնականը և Փրկիչը և Քեզ վայել է փառք իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն:
Դիտվել է՝ 2152

Մեկնաբանություններ